Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Ո՞վ փուռը կգնա

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Ո՞վ փուռը կգնա
21.11.2014 | 12:27

Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց, թե իշխանության` կառավարության հետ ամեն ինչ վերջ՝ չկա 12 կետ:
Գագիկ Ծառուկյանը չհամաձայնեց նրա հետ ու ասաց՝ կլինի 12 կետ, և առայժմ չի լինի Հրապարակ:
Սերժ Սարգսյանը հանձնարարեց Հովիկ Աբրահամյանին՝ վերսկսել երկխոսությունը Ծառուկյանի հետ ու վերանայել 12 կետերի կապակցությամբ իր տված պատասխանները:
Հովիկ Աբրահամյանը դեմ գնաց Սերժ Սարգսյանին ու ասաց, որ ոչ թե իր պատասխանները պետք է վերանայի, այլ ավելի լավ պետք է դրանք բացատրի Գագիկ Ծառուկյանին ու մյուսներին:
Լևոն Տեր-Պետրոսյանը զայրացավ Ծառուկյանի վրա ու պահանջեց Հրապարակ, այլ ոչ թե երկխոսություն:
Գագիկ Ծառուկյանը հաջորդ դասին ասաց, որ ասողն ինքն է և ինքը գիտի Հրապարակի ճիշտ պահը:
Եռյակը պայմանավորվեց նախապայմանով երկխոսության շուրջ՝ մերժելով երկխոսությունը և հետաձգելով Հրապարակը:
Հովիկ Աբրահամյանի կառավարության նախագծերը ծափերի ներքո տապալվեցին խորհրդարանում:
Հարց է, թե ո՞վ փուռը կգնա: Հովիկ Աբրահամյանի գործերը վատանում են, Սերժ Սարգսյանի վերջնաժամկետը՝ փետրվարի վերջ-մարտի սկիզբ, մոտենում: Հիշենք, որ դա վարչապետներից հաշվետվություն ուզելու շրջան է, որին հաջորդում է ապրիլյան հրաժարական:

Դիտվել է՝ 1398

Մեկնաբանություններ